Լրահոս

01.04.2014 11:13


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 31-ին, ժամը 22.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 79-ամյա Ա. Ք.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը