Լրահոս

28.04.2024 22:13


Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտ Հարությունյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաղութի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը