Քաղաքական

29.04.2024 21:57


Կիրանցիներն արտասվելով են դուրս եկել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

Կիրանցիներն արտասվելով են դուրս եկել Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

Կառավարությունում ավարտվել է Կիրանցի որոշ բնակիչների հանդիպումը Փաշինյանի հետ, որը տևել է շուրջ մեկ ժամ։

Փաշինյանի հետ հանդիպումից նրանք դուրս են եկել հուզված, մեկը նույնիսկ արտասվել է։

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Փաշինյանը նոր ոչինչ չի ասել, ամեն ինչ արդեն որոշված է, և գործողությունները ընթանալու են ըստ նախնական որոշման:

Գյուղացիներից մեկն էլ նշել է, որ հանդիպման ժամանակ արված իրենց առաջարկները հաշվի չեն առնվել:

Հանդիպումն այնքան լարված մթնոլորտում է անցել, որ կիրանցիներից մեկն ասել է, որ պատրաստ է այրել տունը և լքել գյուղը:

Այս խորագրի վերջին նյութերը