Լրահոս

29.04.2024 07:38


Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

Ապրիլի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը