Լրահոս

13.02.2014 14:03


Գյումրու օրինակով՝ կառավարությունն ուզում է տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձորում

Գյումրու օրինակով՝ կառավարությունն ուզում է տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձորում

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում:

Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները:

«Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը