Լրահոս

07.05.2026 13:49


Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում

Փաշինյանը կրկին մեծ պատերազմ է բերելու Հայաստանի գլխին. Թուրքիայում լայնորեն մեկնաբանում են Մակրոնի արկածները Հայաստանում

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Երևանում անցկացված, Մակրոնի քավորությամբ այսպես կոչված՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Շատերը այս կառույցը դիտարկում են, որպես հակառուսական, սակայն Թուրքիայում այն դիտարկում են նաև հակաթուրքական բնույթի:

Փաստացի, ՆԱՏՕ-ի ապակենտրոնացման փուլում, այդ կառույցի տարբեր կենտրոններ սկսում են իրար դեմ հայտարարություններ անել:

Վերջին օրերի ամենասկանդալայինը Մակրոնինն էր, որ նա հնչեցրեց Հունաստանի մայրաքաղաքում:

Դրանից հետո անմիջապես արձագանքեց Էրդողանը և ահա, Երևանում Ֆրանսիան կնքեց փաստացի նոր ռազմական համագործակցության համաձայնագիր:

Ճիշտ է, Հայաստանն լուրջ չի կարող սպառնալ Թուրքիային, նշում են թուրք վերլուծաբաննը, սակայն Մակրոնի հետ Փաշինյանի սիլիբիլին, գրեթե զրոյացրել է նրա անկեղծ մղումները դեպի Թուրքիան, նշում են թուրք վերլուծաբանները:

Փաստացի, Ֆրանսիան Իսրայելի հետ համատեղ փորձում են Հունաստանին տալ այն դերակատարումը Թուրքիայի դեմ, ինչ Ուկրաինան ունի Ռուսաստանի դեմ:

Իսրայելը և Հունաստանը գրեթե ամեն օր սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի դեմ։ Նրանք դիվայինացնում են Անկարային և վախ են սերմանում Կիպրոսում, Էգեյան ծովում, Թրակիայում և Արևելյան Միջերկրական ծովում։ Նպատակն է խրախուսել ԱՄՆ-ին և Եվրոպային ակտիվ գործողություններ ձեռնարկել այս «նոր սպառնալիքի» դեմ։

Կիպրոսի հունական վարչակազմը նույնպես այս ճակատում է։ Այն Իսրայելին և ամբողջ Եվրոպային կղզի է բերում՝ Հարավային Կիպրոսը գործնականում վերածելով իսրայելական ռազմական բազայի, և այնտեղ կենտրոնացրել է զորքեր և զենք։ Թուրքիան արդեն զգուշացրել է Ֆրանսիային. «Զորքեր մի՛ ուղարկեք կղզի»։

Իսրայելը և Հունաստանը մոդելավորում են թուրքական ՀՕՊ համակարգերը՝ մոդելավորելով դրանցից յուրաքանչյուրի վրա հարձակումները: Նրանք արդեն հասել են բացահայտ թշնամանքի կետին՝ հրապարակավ պատրաստվելով հարձակվել Թուրքիայի Հանրապետության վրա: Ակնկալվում է, որ Իրանի շուրջ լարվածության թուլացումից հետո ամբողջ ագրեսիան կընկնի Թուրքիայի վրա, ահազանգում են թուրք վերլուծաբանները:

Թուրքական ռազմաօդային ուժերի (ԹՌՈւ) ոչնչացման վարժանքներ են ընթանում։ Կոնիան նշանակվել է որպես հիմնական թիրախ. այստեղ է նախատեսվում ուղղորդել հիմնական հարվածային ուժերը՝ հավատալով, որ այս տարածքը կաթվածահար անելը լիովին կչեզոքացնի թուրքական ավիացիան։

Երկու երկրներն էլ իրենց զինված ուժերը, այդ թվում՝ Իսրայելի միջուկային զինանոցը, պատրաստում են Թուրքիայի հետ պատերազմի: Սա Անկարայի վերելքի վախ է, թե՞ Թուրքիայի ուժի բերած աշխարհաքաղաքական փոփոխությունների ճանաչում: Հնարավոր է: Սակայն Իսրայելը հմտորեն, որպես զենք է օգտագործում Հունաստանի վախերը: Այն հասկանում է, որ թուրք-հունական հակամարտությունը չի վնասի իրեն, այլ միայն կոչնչացնի Հունաստանը:

Ըստ թուրք վերլուծաբանների, ինչպես Իսրայելը փորձեց ԱՄՆ-ին օգտագործել Իրանի դեմ, այնպես էլ նույն Իսրայելը փորձում է Հունաստանին օգտագործել Թուրքիայի դեմ, որին միացել է նաև Ֆրանսիան:

Տասնամյակներ շարունակ Իսրայելը շահագործել էր արաբներին՝ սրելով նրանց թշնամանքը Իրանի նկատմամբ։ Ի վերջո, արաբ առաջնորդները սկսեցին ապաստան փնտրել Իսրայելի ռազմական հզորության մեջ։ Սակայն, վերջերս Իրանի կողմից հրթիռային հարձակումների ժամանակ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները որևէ քայլ չձեռնարկեցին նրանց պաշտպանելու համար։ Թել Ավիվի համար արաբական երկրները պարզապես գործիք էին, որի համար ոչ ոք պատրաստ չէր բարձր գին վճարել։

Նույնը կատարվում է Հունաստանի հետ։ Վախը նրան մղում է ճակատ կազմել Թուրքիայի դեմ։ Սակայն իրական հակամարտության դեպքում Իսրայելը մատը չի շարժի Աթենքը կամ Կիպրոսի հունական հատվածը պաշտպանելու համար, նույնը վերաբերվում է Ֆրանսիային։

Իսրայելի նպատակը թուրք-եվրոպական պատերազմ սանձազերծելն է: Հունաստանի միջոցով նախատեսվում է իրականացնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև Ուկրաինայի միջոցով հակամարտության նման սցենար: Սա «թուրքական ճակատ» բացելու և անվերջ պատերազմներ սկսելու փորձ է: Հայաստանը, արաբական աշխարհը և Հունաստանը չպետք է ընկնեն այս թակարդը, զգուշացնում են թուրք վերլուծաբանները:

Հակառակ դեպքում, թուրք հանրության մոտ կառաջանա մի զգացում, որ եթե հույների և հայերի վախերը պիտի շահագործեն և որպես զենք օգտագործեն իսրայելցիներն ու ֆրանսիացիները, ապա Թուրքիան կունենա իրավունք առաջ ընկնելով կանխելու դա և կընդլայնի իր «բնական սահմանները» Անատոլիայում, որպեսզի վերջնականապես չեզոքացնի իր առաջ կանգնած սպառնալիքները:

Այդպես եղավ 100 տարի առաջ, այդպես կլինի նաև մեր ժամանակներում, զգուշացնում են թուրքերը այսօրվա հույներին, հայերին և արաբներին:

Մնում է մենք էլ հասկանանք, որ այսօրվա Հայաստանի ամենամեծ վտանգը հենց Փաշինյանի ՔՊ-ն է, որ փորձում է կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, միֆական «դաշինք» կնքել Ֆրանսիայի հետ և դառնալ «օրինական թիրախ» Թուրքիայի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը