Կարծիք

06.05.2026 14:36


Գեբելսի վկաները

Գեբելսի վկաները

Ֆաշիստական Գերմանիայի քարոզիչ Գեբելսը բազում հոգեզավակներ ունի։ Նրանցից երկուսն այս օրերին ամեն կերպ դրսևորվեցին Հայաստանում։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի մասին է։

Նիկոլն ու Էմանուելը, որպես օրինակելի աշակերտներ, գերազանցել են իրենց ուսուցիչ Գեբելսին։ Իրականության ու փաստերի նենգափոխումը, ստի ու կեղծիքի տարածումը, մարդկանց մոլորեցնելը սրանց մոտ ավելի լավ է ստացվում։

Մակրոնը 2022–ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի ձեռքերով հանձնեց Արցախը Ադրբեջանին ու նպաստեց 120 հայերի էթնիկ զտմանը, բայց Երևանում կոկորդիլոսի արցունքներ է թափում հայ գերիների պահով, իսկ Փաշինյանը Մակրոնին ներկայացնում է որպես հայ ժողովրդի բարեկամ։ Ֆրանսիան մեր երկրի բարեկամն է, բայց դա չի վերաբերում Մակրոնին, ինչպես որ Նիկոլն ու Հայաստանն են հակադիր բևեռներում։

Մակրոնը բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, բայց խոսում է Ռուսաստանի հիբրիդային հարձակումների անթույլատրելիության մասին, արտաքին միջամտությունների վտանգների մասին։

Նիկոլը խոսում է ինքնիշխանությունից, բայց Հայաստանը փռել է եվրոպացի «լուզեռ» քաղաքական գործիչների ոտքերի տակ։ Վերջիններս իրենց կեղտոտ կոշիկները սրբում են Հայաստանի վրա՝ մեր երկիրը դարձնելով հակառուսական իրենց պատերազմի մանրադրամ։

Նիկոլենք խոսում են դրսից մեր ներքաղաքական կյանքին միջամտելու դեմ, բայց Մակրոնն ու մյուսները օրուելյան ոճով մխրճվել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների մեջ ու պաշտպանում են իրենց խամաճիկ Նիկոլ Փաշինյանին, այնպես ինչպես Ուկրաինան ավերակների վերածած Զելենսկուն են պաշտպանում և Մոլդովան մարազմատիկ երկրի վերածած Սանդուին։

Մակրոնը անվտանգության զրո երաշխիք է տալիս ՀՀ–ին, բայց հոխորտում է Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի դեմ։

Տխրահռչակ Մակրոնին ՀՀ–ն ու ՀՀ քաղաքացիները չեն հետաքրքրում այնպես, ինչպես Արցախն ու արցախցիները չէին հետաքրքրում։ Իրեն հակառուսականություն է պետք, որն իրականացնում է Նիկոլի միջոցով։ Մնացած բաների վրա՝ թքած։

Մակրոնը հայերի համար 3–րդ մեծ ցեղասպանությունն ու էթնիկ զտումն է նախապատրաստում, բայց դա անում է Շարլ Ազնավուրի երգի բառերը բարբաջելով։ Դա գեբելսյան քարոզչության կատերալեգործում է։ Երիտթուրքերի մտքով չէր անցնի հայերին կոտորել Կոմիտասի երգերի տակ, իսկ ֆաշիստները չէին ֆայմել, որ հրեաներին կարելի է գազախցիկներ մտցնել հրեական երգերի ներքո։

Մակրոնը նեոֆաշիստ է։ Ռասիստ։ Նա համարում է, որ հայերի դերն աշխարհաքաղաքական խաղերում մատաղացու գառ լինելն է։ Ինքը գտնում է, որ ժողովրդավարությունը միայն ընտրյալների համար է, իսկ հայերիս վրա պետք է նաղդել դավաճան Նիկոլին ու մեզ տանել աշխարհաքաղաքական կառափնարան։

Հայ ժողովուրդը պետք է գրողի ծոցն ուղարկի այս ամենը և հունիսի 7–ին փրկի ինքն իրեն, մեր պետությունը։

Հունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու։ Նեոֆաշիզմը պետք է մերժվի։

Միացի՛ր, որ փոխենք։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը