Լրահոս

16.05.2013 14:02


ՀԱԿ–ը դիմել է Վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու մայիսի 5-ի քվեարկության արդյունքները

ՀԱԿ–ը դիմել է Վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու մայիսի 5-ի քվեարկության արդյունքները

Հայ ազգային կոնգրեսը դիմել է Վարչական դատարան՝ անվավեր ճանաչելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 119-3Ա որոշումը, այն է՝ չեղյալ համարել մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Կոնգրեսի փաստաբան Արմեն Խաչատրյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ հայտի հիմքում դրված են ՀԱԿ-ի կողմից քվեարկության օրը հայտնաբերված բազմաթիվ խախտումները, ինչպես նաեւ՝ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության արձանագրած խախտումները:

«Այդ խախտումներն ամփոփելով, ինչպես նաեւ վերլուծելով բավական մեծ թվով տեսանյութեր քվեարկության ընթացքում արձանագրված այլ խախտումների վերաբերյալ՝ հանգել ենք այն եզրակացության, որ դրանք զանգվածային, համակարգված եւ իրենց համեմատության մեջ փոխկապակցված բնույթ են կրել եւ կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա», - նշեց պարոն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ հայտում պահանջվում է ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի հիման վրա: Դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ վճիռ կայացնել 7-օրյա ժամկետում:

Այս խորագրի վերջին նյութերը