Լրահոս

02.05.2013 11:48


Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարարը Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը