Լրահոս

30.04.2013 10:06


Իտալիայի վարչապետ. «Եվրամիությունը լեգիտիմության ճգնաժամ է ապրում»

Իտալիայի վարչապետ. «Եվրամիությունը  լեգիտիմության ճգնաժամ է ապրում»

Իտալիայի նոր վարչապետ Էնրիկո Լետան երկրի խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիությունը  լեգիտիմության ճգնաժամ է ապրում։ Այս շաբաթ Լետան մտադիր է այցելել Բրյուսել և եվրոպական ևս մի քանի մայրաքաղաք՝ ԵՄ իր գործընկերներին համոզելու անցնել «զարգացմանն առավել միտված քաղաքականությանը»։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը կրկին պետք է դառնա տնտեսական աճի շարժիչը։ Լետան նաև խոստացել է 18 ամսից հրաժարական տալ, եթե նրա կառավարության առաջարկած բարեփոխումները որևէ արդյունք չտան։

Այս խորագրի վերջին նյութերը