Լրահոս

23.04.2013 16:52


Շվեյցարական նվագախումբը հրաժարվել է Դեպարդիեի հետ համատեղ համերգով հանդես գալ

Շվեյցարական նվագախումբը հրաժարվել է Դեպարդիեի հետ համատեղ համերգով հանդես գալ

Շվեյցարական Լյուցեռն քաղաքի նվագախումբը հրաժարվել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ համատեղ համերգով հանդես գալ։ Այդ մասին ասվում է նվագախմբի պաշտոնական կայքում։ Երաժիշտները հայտնել են, թե իրենց անհանգստացրել է, որ Դեպարդիեի անվան հետ կապված վերջին աղմկոտ պատմությունները կարող են բացասաբար անդրադառնալ նվագախմբի համբավի վրա։ Համերգը պետք է տեղի ունենար Լյուցեռնում։ Կազմակերպիչներն արդեն հայտնել են, որ կվերադարձնեն գնված տոմսերի գումարները։

Այս խորագրի վերջին նյութերը