Լրահոս

22.04.2013 10:56


Հորդանանը իսրայելական անօդաչու սարքերին օդային միջանցք է տրամադրել

Հորդանանը իսրայելական անօդաչու սարքերին օդային միջանցք է տրամադրել

Հորդանանի թագավոր Աբդալահ II-րդը իսրայելական անօդաչու սարքերին թույլատրել է օգտագործել երկրի օդային տարածքը՝ հետևելու Սիրիայի հետ սահմանկից շրջանների իրավիճակին։ Այդ մասին հայտնում է «Ֆիգարոն»՝ հղում անելով անանուն աղբյուրին։  Ըստ դրա՝ Աբդալահ II-րդը մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցից հետո Իսրայելի օդուժի համար թույլատրել է բացել երկու օդային միջանցք։ Աղբյուրը նաև պնդում է, որ խոսքը  ոչ միայն հետախուզող, այլև ռմբակոծելու հնարավորություն ունեցող անօդաչու օդային սարքերի մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը