Լրահոս

17.04.2013 10:07


Վենեսուելայում հետընտրական կրքերը չեն հանդարտվում. բախումների հետևանքով կան զոհեր

Վենեսուելայում հետընտրական կրքերը չեն հանդարտվում. բախումների հետևանքով կան զոհեր

Վենեսուելայում հետընտրական կրքերը չեն հանդարտվում։ Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց ցույցերի ժամանակ զոհվել է 7 մարդ։

 Պաշտոնական տվյալներով՝ 61 մարդ ստանցել է տարբեր վնասվածքներ: Երկրի գլխավոր դատախազությունը մեղադրում է ընդդիմությանը։

Հիշեցնենք՝ ըստ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի, իշխող ուժերի ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ձայների 50,75%-ը: Երկուշաբթի օրը Մադուրոն հռչակվել էր երկրի ընտրված նախագահ: Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, ով ստացել է ձայների 48,89%-ը, չի ընդունել իր պարտությունը և պահանջել է կատարել ձայների վերահաշվարկ։

Այս խորագրի վերջին նյութերը