Լրահոս

16.04.2013 10:21


Վենեսուելայի ընդդմիությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները

Վենեսուելայի ընդդմիությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները

Այն բանից հետո, երբ Վենեսուելայի Ազգային ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրություններում իշխող կուսակցությունից Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը,  ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսի հազարավոր կողմնակիցներ բողոքի գործողություններ են իրականացրել։

 Ըստ պաշտոնական տվյալների՝ Մադուրոն ստացել է ընտրողների 50,75%-ը, Կապրիլեսը՝ 48,97%-ը։

 Վերջինս չի ընդունում ընտրությունների արդյունքները։
 Բողոքի գործողության մասնակիցներն իշխանություններին մեղադրել են ընտրության արդյունքները կեղծելու համար և ձայների վերահաշվարկ պահանջել։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Այս խորագրի վերջին նյութերը