Կարծիք

18.04.2026 09:51


Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում

Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում

Ո՛չ մեկ, ո՛չ երկու Վաղարշապատի նորաթուխ ՔՊ-ական իշխանությունն ավագանու կանոնադրությունն է խախտում։ Կամ էլ Արգիշտի Մեխակյանը նոր է լեթարգիական քնից արթնացել ու հիշել է, որ հանձնաժողովի նիստ պիտի հրավիրեր առնվազն մարտի 15-20-ը։

Մանրամասնեմ։ Վաղարշապատի ավագանու Կանոնադրության 95-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովները ձևավորվելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում պետք է նիստ հրավիրեն։ Հանձնաժողովները ձևավորվել են ավագանու որոշմամբ մարտի 13-ի։ Սակայն, մինչ օրս հանձնաժողովների նիստերն այդպես էլ չեն հրավիրվել։

Կանոնադրության խախտումը սրանով չի ավարտվում։ 107-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի նիստը պետք է գումարվի ավագանու հերթական նիստից առնվազն 7 օր առաջ։ Եվ այս մտքի գիգատները, թերևս, հասկանալով, որ կանոնադրությամբ սահմանված բոլոր ժամկետները խախտել են, որոշել են հանձնաժողովների նիստեր ափալ-թափալ հրավիրել՝ ավագանու հերթական նիստից 3 օր առաջ։

Սա՛ է ՔՊ-ի ու նրա դրածոյի իրական դեմքը:

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը