Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները
Երբ Վաղարշապատը քնած է, Արգիշտի Մեխակյանն աշխատում է։ Նա աշխատում է ֆեյսբուքում։ Նրա աշխատանքի իմաստն այն է, որ քննադատի ընդդիմությանը՝ հին պլաստինկայի պես պտտեցնելով մաշված թեզերը։
Բացի ընդդիմությանը քննադատելուց Մեխակյանը փորձել է նաև իր անմիջական պարտականություններին վերաբերող բան գրել։ Բայց ստացվել է ինչպես միշտ։
Մեխակյանը հպարտությամբ նշել է, որ Վաղարշապատի 2026թ․ բյուջեն ավելի քան 5,5 միլիարդ դրամ է։ Նա քննադատում է մեզ՝ այդ բյուջեին դեմ քվեարկելու համար։ Մեխակյանը չի զգացել, որ իր գիշերային գրառման մեջ ակամայից հիմնավորել է, թե ինչու է պետք դեմ քվեարկել այդ բյուջեին։ Նշեմ պատճառներից 3–ը՝
1․ ՔՊ–ն անորակ կառավարում է իրականացնում և մսխում է բյուջեն (փաստերը բազմաթիվ են․ նույնիսկ իրենք իրենց ՔՊ–ական նախկին համայնքապետին են մեղադրում մսխումների համար),
2․ չկա զարգացման ծրագիր․ աշխատավարձն ու պարգևատրումները զարգացման ծրագիր չեն, իսկ կառավարությունից ստացած փողերով անորակ ասֆալտ անելը գումարների վատնում է,
3․ Մեխակյանը գիշերվա կեսին խոստովանել է, որ Վաղարշապատ համայնքի բյուջեի սեփական միջոցները 2 անգամ քիչ են կառավարության տված դոտացիայից, իսկ դա ցույց է տալիս, որ Վաղարշապատում տեղական ինքնակառավարումը խայտառակ մակարդակի վրա է։ Մարդիկ չեն հասկանում, որ բյուջեի ընդամենը 1/3-ն են ապահովում սեփական միջոցներով և դրանով հպարտանալը մեղմ ասած ծիծաղելի է։ Մեր Էջմիածինն ունի բոլոր հնարավորությունները միջազգային զբոսաշրջային կենտրոն դառնալու և սեփական եկամուտներն ունենալու համար, բայց մնացել է կառավարությունից նետվող գումարների հույսին։ Եթե Հայաստանի ամենամեծ պոտենցիալն ունեցող համայնքներից մեկի բյուջեն 2/3–ով կախված է կառավարությունից, ապա համայնքապետը վերածվում է հաշվապահի։
Հ․Գ․ «Մայր Հայաստանի» ծրագրերի կյանքի կոչման դեպքում Վաղարշապատի բյուջեն կմեծանա։ Կառավարությունից հատկացվող գումարների կարիք գրեթե չի լինի։
Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանի ֆեյսբուքյան էջից