Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico
Դոնալդ Թրամփը կարող է պատրաստ լինել լրացուցիչ զիջումների գնալ՝ Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ «նա հուսահատորեն ցանկանում է դադարեցնել պատերազմը» Իրանի դեմ: Politico-ի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարը վերջերս նշել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը չի ներառվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պայմանների մեջ՝ հակամարտությունը անվանելով «մեկուսացված բախում»: Սակայն Նեթանյահուին հարվածները դադարեցնելու մղելով՝ Թրամփը վերացրեց այն գործոնը, որը կարող էր խափանել Իրանի հետ համաձայնագիրը, նշում է պարբերականը:
«Կարծում եմ, նա կգնա այլ զիջումների, քանի որ իսկապես ցանկանում է վերջ դնել դրան», - թերթը մեջբերում է Պարսից ծոցի երկրներից մեկի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Հաշվի առնելով, որ Իսլամաբադում Իրանի հետ ուղիղ բանակցությունների ձախողումը որևէ առաջընթաց չի ապահովել, Թրամփը «կարող է ավելի հարմարվողական լինել Իրանի առնվազն որոշ պահանջների նկատմամբ», - ընդգծում է Politico-ն:
Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնության են եկել, որ ուժի մեջ կմտնի 10-օրյա հրադադար։
Նշենք, որ երեկ, Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարեց, որ Իրանը աննախադեպ զիջումների է գնացել և համաձայնել է Վաշինգտոնին հանձնել ավերված օբյեկտների փլատակների տակ մնացած հարստացված ուրանը։
«Նրանք համաձայնել են մեզ հանձնել միջուկային փոշին։ Այն խորը թաղված է գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչներով մեր կողմից իրականացված հարձակումների պատճառով», - ընդգծեց Թրամփը։
Թրամփը նաև հավելեց, որ ԱՄՆ-ն և Իրանը «շատ բաների շուրջ համաձայնության են եկել» և, որ շուտով կարող է տեղի ունենալ «շատ դրական բան»։ Սակայն նա որևէ մանրամասնություն չի հայտնել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը հայտարարել էր, որ ռազմական գործողությունից առաջ ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում Իրանին առաջարկել էր ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնել 10 տարով։
Ավելին, նշվում է, որ Թրամփը չի բացառել, նույնիսկ, խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը անձամբ մասնակցելու հնարավորությունը։ Նա ասել է, որ կարող է մասնակցել, եթե ստորագրումը տեղի ունենա Իսլամաբադում։ Ամերիկացի առաջնորդը նաև ենթադրել է, որ բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։
Իր հերթին, ըստ Ալ Ջազիրա պորտալի, Պակիստանի ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև հանդիպումից հետո Թեհրանի իշխանությունները, իբր, համաձայնել են զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում։
Սակայն, նաև, Իրանի 440 կգ հարստացված ուրանի ճակատագիրը մնում է չլուծված։ Ներկայումս քննարկվում են մի քանի տարբերակներ։ Առաջինը՝ այն ուղարկել երրորդ երկիր, վերամշակել մինչև բնական մակարդակ, կամ հարստացումը կրճատել մինչև երեք տոկոս։
Ի՞նչ լուծում կլինի, պարզ կդառնա մոտ ժամանակներս:
Հայտնի է միայն մեկ բան. Թրամփն այլևս հնարավորություն չունի հարցը լուծել ռազմական եղանակով, քանի որ ամերիկացիների ավելի քան 65 տոկոսը մերժում է ռազմական լուծումը և, բացի այդ, Կոնգրեսը թույլ չի տա, որ Թրամփը 60 օր անց, որն լրանում է ապրիլի 30-ին, շարունակի Իրանի հետ հարաբերվել ուժի սպառնալիքի դիրքերից:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am