Կարծիք

14.04.2026 10:58


Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության

Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության

Բելգիական EUobserver.com պարբերականը մանրամասն վերլուծում է հունգարացի այս գործչի տպավորիչ հաղթանակի գաղտնիքը:

Ընդամենը երկու տարի առաջ ոչ ոք չէր լսել Պետեր Մադյարի մասին, գրում է EUobserver-ը։ Այս ընթացքում նա կառուցեց ամենամեծ ընդդիմադիր ուժը և ընտրություններում ջախջախեց Վիկտոր Օրբանի կուսակցությունը։

Նա երկար տարիներ աշխատել է որպես դիվանագետ Արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև նա դարձել է վարձատրվող մենեջեր: Մի քանի տարի նա եղել է Ուսանողական վարկերի կենտրոնի գործադիր տնօրեն և պաշտոններ է զբաղեցրել պետական ​​ընկերություններում: Նա նաև ղեկավարել է Հունգարիայի զարգացման բանկի իրավաբանական բաժինը: Սակայն նա չեր կարողանում ավելի բարձր դիրք գրավել:

Մադյարը, նշում է պարբերականը, սուր լեզվով մարդ էր, չէր ճանաչում հեղինակություններ և չափազանց անկախ ու հավակնոտ էր։

2023-ին նա բաժանվեց կնոջից, նախապես գաղտնի ձևով ձայնագրեց նրանց զրույցներից մեկը, որում իր կինը, ով Օրբանի կառավարության արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, նկարագրում էր, թե ինչպես են պետական ​​պաշտոնյաները միջամտել կոռուպցիայի գործին։

Սույն փաստը Մադյարը չէր հրապարակում, քանի իր կինը նախարար էր:

Իսկ նա ստիպված հրաժարվեց իր պաշտոնից, Մադյարի ձեռքերն ազատվեցին, թեև ինքն արդեն բաժանված էր կնոջից:

Երբ Օրբանին քննադատում էին իր քաղաքական հակառակորդները, դա հանրության վրա մեծ ազդեցություն չէր թողնում:

Իսկ երբ դա սկսեց կատարել Մադյարը, ով Օրբանի թիմից էր երկար տարիներ, ապա նրա քննադատությանը հանրությունը հավատաց:

Մադյարը օդի մեջ զգաց, որ մարդիկ իրեն հավատում էին:

Եվ նա իր այդ հնարավորությունը չկորցրեց:

Նախ, նա որոշեց շրջել անձամբ ողջ երկրով մեկ և ներկայացնել իր առաջարները հանրությանը:

Իր այդ ծրագրի մեջ նա ներառեց թատերական գործիչների, որոնք կարողանում էին մարդկանց առաջ գեղեցիկ հանդես գալ:

Մադյարը կարճ ժամանակահատվածում, այցելեց ավելի քան 500 բնակավայր՝ անձամբ շփվելով շարքային քաղաքացիների հետ:

Բացի այդ, նա իր ընկերների հետ քայլելով գնաց մայրաքաղաքից դեպի հեռավոր գյուղեր և նույնիսկ հարևան Ռումինիա՝ այնտեղ նույնպես շփվելով հունգարացի փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Այս ամենի արդյունքում Մադյարին հաջողվեց համախմբել իր շուրջ ազդեցիկ դեմքերի տարբեր խավերից, և կարողացավ կուռ կառույց ստեղծել:

Մադյարի ողջ ընտրարշավի հիմնական մեխը սոցիալական խնդիրներն էին:

Մարդիկ տեսան, որ վերջապես իրենց կարիքներով հետաքրքրվող կա:

Երբ նրան հաջողվեց արդեն ձևավորել համահունգարական կուսակցություն, միայն դրանից հետո, նա սկսեց խոսել արդեն արտաքին օրակարգերի մասին՝ հիմնականում փորձելով հակադրվել Օրբանին:

Այսինքն, Մադյարը, ոչ թե իսկզբանե ազգային օրակարգով էր հանդես գալիս, այլ խոսում էր մարդկանց փոքր հոգսերի մասին:

Նա կարողացավ ներքևից ստանալ աջակցություն ժողովուրդի կողմից և հետո իր օրակակրգը փոխլրացրեց արտաքին հարցերով:

Ընդ որում, երբ արդեն նա վաստակել էր հեղինակությունը հանրության մեջ, նրան մնում էր ընդամենը հակադրվել Օրբանին արտաքին օրակարգերի հարցերում, և դրանով իսկ արդեն նաև դարձավ նրա այլընտրանքը, արդեն Հունգարիայից դուրս:

Մադյարին իրականում քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և ԵՄ-ի հակադրությունները:

Այդ իսկ պատճառով, նա կտրուկ քայլերի չի դիմի, մանավանդ, որ արտաքին հարցերում Մադյարը մեծ փորձի չի տիրապետում:

Ըստ արևմտյան փորձագետների՝ Մադյարը ղեկավարելով երկիրը, ձեռքի հետ է սովորելու հարաբերվել Մոսկվայի և Բրյուսելի հետ, գտնելով այս հարցում իր երկրի համար նպատակահարմար է հավասարակշռություն պահելը:

Մադյարի օրինակը ցույց է տալիս, որ այն գործիչները, ովքեր իրենց գլխավոր նպատակը դնում են վարկանիշ ձեռք բերելը՝ առաջին հերթին հանրության մեջ, ավելի հիմնովին են կարողանում հասնել հաջողության:

Գրեթե նույն ուղին ժամանակին անցել էր պարտված Օրբանը:

Եվ սիմվոլիկ է, որ Օրբանի ճանապարհով գնաց իր նախկին թիմակիցը և հասավ հաջողության:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը