Մեկնաբանություն

27.11.2024 16:45


Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը

Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը

Գյումրին շատ խորհրդանշական քաղաք է դառնում:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը 2018-ին Գյումրիից սկսեց իր քայլարշավը և, ի վերջո, հայտնվեց վարչապետի աթոռին:

2018-ին հայտարարվում էր, որ պետք է սոցիալական ու քաղաքական արդարություն հաստատել, կադրային հարցերում հրաժարվել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքից: Ասվում էր նաև, որ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին: Այս բոլոր հարցերում Նիկոլ Փաշինյանը խաբեց: Այդ խաբեությունը խտացված ձևով հիմա դրսևորվում է Գյումրիում:

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուլիսային ճնշումների միջոցով լուծարեց «Բալասանյան» դաշինքը և ստեղծեց քաղաքի կառավարման լուրջ ճգնաժամ:

Օրենքի պահանջով այնտեղ պետք է նշանակվեին ավագանու արտահերթ ընտրություններ, սակայն Փաշինյանն ապօրինաբար հրաժարվեց դրանից: Նա շատ լավ գիտի, որ Գյումրիում ինքն ու իր թիմակիցները խայտառակ ցածր վարկանիշ ունեն: Բացի այդ՝ ՔՊ-ում իրար են ուտում: Մեկը մյուսի տակ է փորում: Դա է պատճառը, որ Նիկոլը վախեցավ արտահերթ ընտրություններից՝ շատ լավ հասկանալով, որ Երևանի ավագանու ընտրություններում պարտվելուց հետո Գյումրիում ինքն ավելի վատ արդյունք է ցույց տալու:

Եվ ահա Գյումրիում իշխանազավթում իրականացնելու համար նա հետաձգում է արտահերթ ընտրությունները՝ փորձելով սեփական թիմակցին Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որպեսզի տարատեսակ ռեսուրսներ օգտագործելով զավթի իշխանությունը: Բայց որպեսզի իր ապօրինություններն ու վախերը թաքցնի, հայտարարել է, թե, իբր, նախնական ընտրության է գնում, որպեսզի պարզի, թե ով է ավելի վարկանիշային իր թիմակիցներից ու նոր միայն նշանակի ժամանակավոր պաշտոնակատարին: Իրականում նա ուզում է ժամանակ ձգել, կենտրոնացնել վարչական ռեսուրսը, որպեսզի Գյումրիում իշխանություն վերցնի: Խաղի մեջ է մտցվել Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամը: Բայց դե ինչ կապիկություն էլ անեն, միևնույն է գյումրեցին մերժում է ու մերժելու է այս խաբեբաներին: Գյումրին խորհրդանշական ձևով Նիկոլի քաղաքական ոչնչացման քաղաքը կարող է դառնալ:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Եթե նախկինում արևմտյան կառույցները հետույքները կպատռեին Գյումրիում տեղի ունեցող գործընթացների անգամ 10 տոկոսի դրսևորման դեպքում, ապա հիմա լուռ են, քանզի Նիկոլը Հայաստանը տանում է իրենց ուզած ուղղությամբ՝ դեպի Թուրքիա: Դրա համար էլ իրավապաշտպանները, համապատասխան դեսպանատները լեզուները քամակներն են մտցրել:

Ոչի՛նչ, անխուսափելի իշխանափոխությունից հետո այս ամենի մասին նրանց կհիշեցվի ամենաբարձր մակարդակով: Ու թող չփորձեն դրանից հետո կոկորդ պատռել, երբ իրենց դրածոներն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվեն:

Այս խորագրի վերջին նյութերը