Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում է տեղի ունենում։ Մեր երկիրը մատաղացու գառ են սարքում։
Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ որպես մանրադրամ օգտագործվող Ուկրաինայի նախագահ Զելենսկին եկել է Հայաստան։ Դա ավելին է, քան լկտիությունը։ Դա թշնամություն է։ Եվ հանուն ինչի՞։ Որպեսզի ՀՀ քաղաքացիները տառապե՞ն։
Այն, ինչի մասին խոսում էինք տարիներ շարունակ, առարկայական ու շոշափելի տեսք է ստանում։ Նիկոլ Փաշինյանը, հանուն իշխանության ու թալանի պահպանման, Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական բախումների կիզակենտրոն։
Արևմուտքը Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամին չէ, այնպես ինչպես Ուկրաինայի և ուկրաինացիների թշնամին չէ, բայց իր շահերից ելնելով՝ թնդանոթի միս է սարքում Հայաստանին և Ուկրաինայի, հայերին և ուկրաինացիներին։ Մանավանդ որ Հայաստանի և Ուկրաինայի ղեկավարները հաճույքով են համաձայնել թնդանոթի միս դարձնել սեփական երկրներն ու ժողովուրդներին։ Արևմուտքը հո հիմա՞ր չէ, որ չօգտվի նիկոլներից ու զելենսկիներից։
Նիկոլը հայկական Զելենսկին է։ Նրա միջոցով ուզում են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Հայաստանին մղում են առնվազն դիվանագիտական, տեղեկատվական և տնտեսական պատերազմի։ Նիկոլը համաձայնել է դրան։ Համաձայնել է Հայաստանի ուկրաինացմանը։ Հանուն սեփական կաշվի ու աթոռի։
Ի դեպ, ՀՀ հարկատուներն այս միջոցառման ու Նիկոլի զելենսկիացման դիմաց վճարել են 1 միլիարդ դրամ։ Այդքան գումար է բյուջեից դուրս գրվել, որպեսզի Նիկոլը նկարվի եվրոպական «լուզեռ» ու «կաղ բադիկ» ղեկաավարների ու չինովնիկների՝ մակրոնների, ուրսուլաների հետ։
1 միլիարդ դրամ, որպեսզի Զելենսկին գա ու նկարվի, որպեսզի Հայաստանը երկրորդ Ուկրաինա դառնա։ Դառնա մանրադրամ։
Նիկոլը հիմա անում է այն, ինչ արեց 2022թ․ Պրահայում՝ հանձնելով Արցախը։ Հիմա նա նույն եվրոպական գագաթաժողովի շրջանակներում հանձնում է Հայաստանը։ Մակրոնների կեղծ ժպիտների ներքո։ Մենք դեռ տաք ենք, չենք զգում դա։ Բայց Ադրբեջանը շատ լավ է զգում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում անդառնալիության կետից անդին է հայտնվել ու շտապելու է օգտվել դրանից։
Սրա դեմն առնելու համար ՀՀ քաղաքացին հունիսի 7–ին պետք է անպայման մասնակցի ընտրությանն ու տնաբույծ զելենսկիների գրողի ծոցն ուղարկի։
Հայկ Ուսունց
Հ․Գ․ Զելենսկուն դիմավորող Ալեն Սիմոնյանի դեմքը հրճվանքից ճմրթվել է։ Ճմրթված է նաև Զելենսկու դեմքը։ Տեսակը տեսակին է հանդիպել։ Երկուսն էլ «Իշխանություն՝ պետության դիմաց» բանաձևով են առաջնորդվում։
Հիբրիդային (և ոչ միայն) հարձակում Հայաստանի վրա