Կարծիք

11.05.2026 09:22


Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում

Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում

Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։

Մի կողմ դնենք ստամոքսատնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)։

Ովքե՞ր են լրացնելու աշխարաքաղաքական առումով «դատարկված» տարածաշրջանը։ Դա պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ ունենալ, ուղղակի պետք է հիշել, թե ի՞նչ է եղել մինչև ռուսների գալը։

16-րդ դարից սկսած Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության և Պարսկաստսնի մրցակցության վայր, և հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։

Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։

Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են և քցում, քցում են ու օգտագործում ...։

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը