Լրահոս

11.05.2026 09:08


Երևանում բախվել է 2 «Opel»․ կա տուժած

Երևանում բախվել է 2 «Opel»․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։47-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը