Քաղաքական

17.04.2024 14:42


Սամվել Վարդանյանին խnշտանգել են վախի մթնոլորտ ստեղծելու համար, որ որևէ անձ այլևս հանրային վայրում քննադատական խոսք չասի քաղաքական թիմի անդամներին․ փաստաբան

Սամվել Վարդանյանին խnշտանգել են վախի մթնոլորտ ստեղծելու համար, որ որևէ անձ այլևս հանրային վայրում քննադատական խոսք չասի քաղաքական թիմի անդամներին․ փաստաբան

Ոստիկաններն են օգնել, որ Սամվել Վարդանյանին ծեծեն, ձևական հեռացել են մեքենայից շղթայակապված անձին թողել են անօգնական վիճակում։ Այս մասին ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Այստեղ 2-րդ կարծիք չի կարող լինել քանի դեռ ծանրակշիռ ապացույցներով այլ բան չի հիմնավորվել։ Սա նախապես կազմակերպված է եղել, և ոստիկանների ներգրավվում է կազմակերպված եղել, և գալիս է շատ ավելի բարձր տեղերից։ Եթե նայենք այդ օրվա բոլոր իրադարձությունները՝ քաղաքական ուժի կողմից իրավապահ մարմինների ուղղորդումները, բռնության սպառնալիքները, այդ սպառնալքիների տիրաժավորումը կտեսնենք՝ դա ուղղված է վախի մթնոլորտ սերմանելու, որ որևէ անձ հանրային վայրում այլևս չհամարձակվի պարսավանքի, քննադատության կամ որևէ տեսակի դիսկոմֆորտ առաջացնել իրենց քաղաքական թիմի անդամների մոտ»,-ասաց նա։

Խուդոյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից արարքը ծանր հանցագործություն է կազմակերպված խմբի կողմից, անձին խոշտանգել են, ոստիկաններ են մասնակից եղել դեպքին, դա առանձնապես ծանր հանցագործութուն է և նախատեսում է մինչև 12 տարի ազատազարկում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը