Մեկնաբանություն

12.04.2024 17:08


Ի՞նչ կլիներ, եթե ․․․, ի՞նչ կլինի, եթե ․․․

Ի՞նչ կլիներ, եթե ․․․, ի՞նչ կլինի, եթե ․․․

Պատմությունը «եթե»–ներ չի ընդունում, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման առումով այդ «եթե»–ների հարցը բացառությունների շարքին է դասվում, քանզի նրա սուբյեկտիվ գործոնն այնքան մեծ է, որ հստակ կարելի է ասել, թե ինչ կլիներ, եթե Փաշինյանը չղեկավարեր Հայաստանը։

Եվ այսպես, եթե Փաշինյանը չդառնար Հայաստանի վարչապետ, ապա

1․ Արցախի հարցով բանակցային գործընթացը չէր տապալվի, ինչը հնարավորություն կտար խուսափել 44–օրյա պատերազմից,

2․ եթե անգամ պատերազմ լիներ, ապա մենք այդ արդյունքները չէինք ունենա․ Փաշինյան–գերագույն հրամանատարի պարագայում հայկական բանակը չպարտվելու հնարավորություն չուներ,

3․ Արցախը չէր հայաթափվի, քանզի Նիկոլ Փաշինյանն է այն հանձնել 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, ինչն ազատել է Ալիևի ձեռքերը՝ պաշարման գնալու և հայերի էթնիկ զտում իրականացնելու համար,

4․ հայ–ռուսական ու հայ–իրանական հարաբերությունները չէին փչանա և Հայաստանի անվտանգային համակարգը չէր փլուզվի,

5․ Հայաստանը տարածքներ չէր կորցնի․ Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21–կիլոմետրանոց հատվածը հանձնվել է Նիկոլի ցուցումով ու Վաղարշակ Հարությունյանի ձեռքերով,

6․ Ալիևն այդքան չէր լկտիանա,

7․ Եվ ամենակարևորը՝ Արցախը կմնար հայկական, հազարավոր զոհեր չէին լինի, Հայաստանի գոյության հարցը չէր հայտնվի հարցականի տակ։

Այս ամենը մեկ բան է հուշում։ Հետագա «եթե»–ներից խուսափելու և նոր արհավիրքներ չունենալու համար պետք է վռնդել Նիկոլ Փաշինյանին վարչապետի կաբինետից։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը