Աշխարհ

12.01.2024 18:08


Ռիհաննայի անկեղծ կերպարները՝ Վալենտինի օրվան ընդառաջ (լուսանկար)

Ռիհաննայի անկեղծ կերպարները՝ Վալենտինի օրվան ընդառաջ (լուսանկար)

Ռիհաննան հայտնվել է ներքնազգեստի իր բրենդի՝ Savage X Fenty-ի գովազդային արշավում։ 35-ամյա երգչուհին Վալենտինի օրվա իր հավաքածուի թողարկմանն ընդառաջ ցուցադրել է վարդագույն ներքնազգեստ:

Լուսանկարում երկու երեխաների մայրը փարթամ կուրծքը ցուցադրել է գայթակղիչ կրծկալով: Նա իր կերպարը համալրել է ադամանդով և ռուբինով:

Լուսանկարները տարածվել են երեք առանձին հրապարակումներով, որոնցից մեկը վերնագրված է. «Այսպես է վատ աղջիկն անցկացնում Վալենտինի օրը... Ներկայացնում ենք VDay-ի այս տարվա հավաքածուն»:

Անցյալ տարեվերջին Ռիհաննան և նրա 35-ամյա ընկերը՝ A$AP Rocky-ն որդի ունեցան՝ Ռայոտ Ռոուզ Մայերսը: Նրանք նաև մեկամյա RZA-ի ծնողներն են:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը