Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը միայն մեկ տարբերակ ունի հունիսի 7–ին վերարտադրվելու համար։ Այդ տարբերակը մեծ ընտրակեղծիքն է (փոքր ու միջին ընտրակեղծիքներ արդեն արվում են ՔՊ–ի ու անձամբ Փաշինյանի կողմից)։ Օրինակ՝ ընդդիմադիր դաշտի ուժերից մեկին ընտրապայքարից ապօրինաբար դուրս թողնելը (մասնավորապես Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի մասին է խոսքը)։ Բայց դա ոչ լեգիտիմ կդարձնի ընտրությունն ու կբերի ցնցումների։
Ոչ լեգիտիմ ընտրությունները կաղ բադիկ կդարձնեն Նիկոլին՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Չի բացառվում, որ այդ դեպքում Ռուսաստանն 1–ին անգամ հետանկախական մեր պատմության ընթացքում կարող է չճանաչել ապօրինի ընտրության արդյունքները։ Այդ մասին թափանցիկ ակնարկ Նիկոլին արդեն արել են Մոսկվայում։
Հավաքական ընդդիմությունը իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն ունի։ Մնում է, որ ընդդիմությունն ինքն իրեն չպարտվի և խուսափի կոպտագույն սխալներից։
«Մահակ» փոդքաստում խորհրդարանական ընտրությունների թեման ենք քննարկել Դերենիկ Մալխասյանի ու Արեգնազ Մանուկյանի հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից