Լրահոս

30.04.2026 12:57


Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Երեկ՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Շավարշ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը