Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան
Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան պայմանավորված էր այն հանգամանքով, որ ադրբեջանցիները բարձրացրել են 8 գյուղի վերադարձի հարցը։ Ակնհայտ է, որ այդ հարցի շուրջ բանակցություններն ընթացել են։ Ես չեմ կարող ասել՝ վերջնական արդյունքը ինչ է եղել, բայց բոլորիս համար պարզ է, թե ինչպես և ինչ տրամաբանությամբ է բանակցում Փաշինյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը հայտարարում է Արծվաշենի ՀՀ ինքնիշխան տարածք լինելու մասին, միաժամանակ բազմիցս նշել է, որ ՀՀ-ում ադրբեջանական տարածքներ կան, արդյոք դա չի՞ նշանակում, որ նա պատրաստվում է Արծվաշենը փոխանակել այսպես կոչված անկլավների՝ այդ թվում մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշենի հետ։
«Ըստ էության, կարող ենք պնդել, որ ադրբեջանցիների հետ հարաբերություններում Փաշինյանը մի խնդիր է լուծում․ նա ուզում է բանակցել, որպեսզի ադրբեջանցիներից ստանա աջակցություն իր իշխանությունը պահելու համար, մնացած բոլոր հարցերը իր համար կարևոր չեն։ Այդ իմաստով լիովին համաձայն եմ, որ Արծվաշենի մասին խոսելը հիմնականում այլ նպատակներ է հետապնդում՝ որպեսզի նա կարողանա հիմնավորել, թե ինչու է պատրաստ գնալ զիջումների։ Խոսքն իհարկե տարածքային զիջումների մասին է։ Ըստ էության, բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի կողմից Փաշինյանի առաջ բարձրացվել է 8 գյուղերի հարցը, և այդ մասին նաև ադրբեջանական մամուլն է խոսել»,–ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը հայտարարել է, թե միջնորդների անհրաժեշտություն չկա, այն դեպքում, երբ ադրբեջանցիները ուժեղ կողմ են բանակցություններում, և բնականաբար Ադրբեջանը հասնելու է իր բոլոր նպատակներին։
«Փաշինյանի այդ հայտարարությունից հետո պետք է հարցնել՝ ո՞րն է այն միջոցը, որով Հայաստանը կարող է վերադարձնել Արծվաշենը։ Փաշինյանի կողմից բոլոր քայլերը հիմնավորված են լինելու այն գործոնով, որ նա ինքը բարձրացնում է այդ խնդիրը, բայց մեխանիզմ չի առաջարկում, թե ինչպես է այն վերադարձնելու։ Սա է ամբողջ խնդիրը։ Բոլոր զիջումներին իրենք գնացել են հենց այդ բանաձևով։ Մինչդեռ վստահեցնում եմ՝ նա ոչ մի թիզ անգամ չի կարողանալու վերադարձնել ոչ Արծվաշենից, ոչ որևէ ՀՀ իրականում ինքնիշխան տարածքներից»,–ասաց Բոզոյանը։