Աշխարհ

12.01.2024 14:31


Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում

Ադելիա Պետրոսյանը տարվա մարզուհի է ճանաչվել Ռուսաստանում

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի մարզուհի:

Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն, երկրորդ տեղում սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովան է (5929), երրորդում` գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոն (2561):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը