Աշխարհ

08.01.2024 21:31


Թրամփին պատկանած կապույտ Lamborghini-ն կհանվի աճուրդի (լուսանկար)

Թրամփին պատկանած կապույտ Lamborghini-ն կհանվի աճուրդի (լուսանկար)

ԱՄՆ նախկին նախագահի Lamborghini Diablo սուպերքարն աճուրդի կհանվի։ Վաճառքը կկազմակերպի Barret Jackson աճուրդի տունը, գրում է motor.ru-ն։

5,7լ աշխատանքային ծավալով, 499 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով համալրված մեքենան հատուկ ստեղծվել է Դոնալդ Թրամփի համար։ Միլիարդատերը, որն ավելի ուշ դարձել է ԱՄՆ նախագահ, օգտվել է Lamborghini-ի հետ իր հատուկ հարաբերություններից՝ պատվիրելու սուպերքարի հատուկ կոնֆիգուրացիա։

Diablo VT Roadster-ը ներկված է վառ Blu Le Mans գույնով, որը ներառված չէր 1997 թվականի սուպերքարերի ներկապնակում:

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը մեքենան օգտագործել է մինչև 2002 թվականի ամառ: Այդ ժամանակից ի վեր սուպերքարը երկու անգամ փոխել է սեփականատիրոջը:

Here's Your Chance to Own Donald Trump's Lamborghini DiabloDonald Trump's Lamborghini Diablo Sells For $460,000 On eBay - autoevolutionDonald Trump's Lamborghini Is for Sale on eBayA look at cars of Donald Trump | UAE - YallaMotor

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը