Աշխարհ

08.01.2024 19:20


2023-ին ամենաշատ օգտագործված 10 էմոջիները (տեսանյութ)

2023-ին ամենաշատ օգտագործված 10 էմոջիները (տեսանյութ)

2023-ին էմոջիները (էմոտիկոնները) շարունակել են չափազանց տարածված լինել համացանցում։ Emojipedia ռեսուրսի գլխավոր խմբագիր Քեյթ Բրոնիի խոսքով՝ ամենաշատ օգտագործվող էմոջին եղել է լացելու աստիճան ծիծաղող էմոջին։

Երկրորդ տեղում ROFL-ն է՝ նույն ուժգնությամբ ծիծաղող էմոջին, պարզապես մի փոքր թեքված։ Լավագույն եռյակը եզրափակում է կարմիր սրտիկը։ Ցանկի հաջորդ հորիզոնականները զբաղեցնում են միմյանց հպված ափերը, լացող դեմքը, սրտիկ-աչքերով սմայլիկը, կայծեր և կրակ պատկերող էմոջիները, փակ աչքերով ժպտացող դեմքը և սրտիկներով ժպտացող դեմքը:

2023-ին ներկայացված էմոջիներից հատկապես տարածված են եղել վարդագույն դեմքը, դողացող դեմքը և կապույտ սիրտը։

Ըստ Քեյթ Բրոնիի՝ ամենահայտնի էմոջիների այս ցանկում դրական էմոջիների գերակշռումը ցույց է տալիս դրական վերաբերմունքը պահպանելու մարդկանց ցանկությունը։ Նա շեշտել է, որ մոտ ապագայում էմոջիները չեն կորցնի իրենց արդիականությունը և կմնան որպես հաղորդակցության գործիք:

Բրոնին նաև նշել է, որ էմոջիների համաշխարհային ժողովրդականությունը շարունակում է աճել, և 2023-ը բացառություն չէ: Նա կարծում է, որ Էմոջին մտքեր արտահայտելու աներևակայելի հզոր միջոց է և ակնկալում է, որ դրանք ակտուալ կլինեն դեռ երկար ժամանակ։

7

Այս խորագրի վերջին նյութերը