Տնտեսական

15.12.2023 13:06


Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին. երթևեկությունը կաթվածահար է

Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին. երթևեկությունը կաթվածահար է

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:

Այս խորագրի վերջին նյութերը