Մեկնաբանություն

11.07.2023 23:40


ՔՊ-ն հերթական հակաժողովրդավարական «նվաճումն» արձանագրեց

ՔՊ-ն հերթական հակաժողովրդավարական «նվաճումն» արձանագրեց

Հայաստանում ԱՄՆ դեսպանուհին ու ԵՄ ներկայացուցիչը կարող են ցնծալ. իրենց սիրելի ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր արձանագրեց հերթական հակաժողովրդավարական «նվաճումը»: Մանրամասնենք. 62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հարկ է հավելել, որ ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին հարցի քննարկմանն ու քվեարկությանը:

Իհարկե, ԱՄՆ դեսպանուհին կուրախանա, չէ՞ որ իրենք ուղղակի պաշտում են վայրենի բռնապետությունը, չնայած այս դեպքում կարելի է կիրառել նաև «գեղցի տոտալիտարիզմ» տարբերակը: Ինչևէ:

Հանրահայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, իր մանդատակիր երեսփոխանների միջոցով երկար ժամանակ է, ինչ ընկել էր նշված հանձնաժողովը գլխավորող ոչ իշխանական ներկայացուցչի ետևից: Ձևական պատրվակն այն էր, որ ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ նիկոլականները վայրիվերո արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդար գործադրելու սպառնալիքներով հարձակվել էին ոչ իշխանական թեկնածուի վրա։ Վերջինս էլ նրանց համապատասխան որակումներ էր տվել։

Նիկոլականները «վատացել» էին ոչ միայն իրենց հասցեին առճակատ ասված իրականությունից, այլև նրանից, որ հանձնաժողովի նախագահը ընդմիջում չէր հայտարարել, չէր ստիպել, որ ներողություն խնդրի (ումի՞ց):

Հանրագումարում Նիկոլ Փաշինյանը որոշեց այդ պատրվակն օգտագործել ԱԺ նշված հանձնաժողովը ևս զավթելու համար: Այդ ցածրոգի արարքի տեխնիկական սև գործը դրվեց կարտոֆիլ վաճառողների երդվյալ հակառակորդ, բազմակուսակցական Հովիկ Աղազարյանի վրա:

Դժվար չէ նաև նկատել, որ եթե կա մի հարց, որի դեպքում թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպ-ոները հետևողական են, իհարկե, թուրքական ու ադրբեջանական շահերի սպասարկումից հետո, այն է, որ սրանք իրենց մանրախնդիր քինախնդրությունն ամեն գնով ձգտում են բավարարել, վրեժխնդիր լինել, վատություն անել, երբ նրանց առճակատ ասում են, թե իրենք ով են:

Ի դեպ, եթե հանձնաժողովի նախագահը պաշտոնից հեռացվում է նիկոլականների բերած «հիմնավորումներով», ապա նիկոլական Ալեն Սիոնյանը, քաղաքացուն թիկնապահների օգնությամբ բռնելու և մարդու վրա թքելու համար ի՞նչ պատժի է արժանի, որն, իհարկե, նա լիուլի կստանա իշխանափոխությունից ու իշխանափախությունից հետո:

Իսկ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, թեպետ, ինչ իրավունքների մասին կարող է խոսք լինել այս կոյաճահճային բռնատիրության պայմաններում, ապա ՔՊ-ն ու նաև ԱՄՆ դեսպանուհին դա հասկանում են այնպես, որ խոսքը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի իրավունքների մասին է: Հայաստանը ոչնչացնելու ... իրավունքի:

Արթուր Խայթ

Այս խորագրի վերջին նյութերը