Մեկնաբանություն

01.08.2022 11:52


Սաակաշվիլին չարեց իր գործը, Սաակաշվիլին կարող է հեռանալ․ Զելենսկու և Նիկոլի սաակաշվիլիությունը

Սաակաշվիլին չարեց իր գործը, Սաակաշվիլին կարող է հեռանալ․ Զելենսկու և Նիկոլի սաակաշվիլիությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Նրա փաստաբաններն ասել են, որ Սաակաշվիլին պետք է կենտրոնանա իր առողջական խնդիրների վրա։

Թե ինչու էր Սաակաշվիլին Թուրքիայով վերադարձել Վրաստան ընտրությունների նախաշեմին և ինչու է նա հիմա հեռանում քաղաքականությունից, պարզ է դառնում Վրաստանի գործող իշխանությունների բացատրություններից։

Արևմուտքը Սաակաշվիլուն գործուղել էր Վրաստան, որպեսզի սպասվող ուկրաինական պատերազմին զուգահեռ կարողանա ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացել, քանզի Վրաստանի փաստացի ղեկավար Իվանիշվիլու հետ հնարավոր չէր եղել պայմանավորվելն այդ հարցում։

Արևմուտքը ՌԴ–ի դեմ կռիվ է ուզում տալ ոչ միայն մինչև վերջին ուկրաինացին, այլ նաև մինչև վերջին վրացին, ադրբեջանցին, հայը, մոլդովացին և այլն։ Արևմուտքն այդ ժողովուրդների դեմ ոչինչ չունի, պարզապես ուզում է կտրել ծառը, որի ընթացքում կարող են տաշեղները թռչել ․․․Ուկրաինայում, օրինակ, Զելենսկին թնդանոթի միս է սարքել ուկրաինացիներին։ Դրա համար էլ Արևմուտքն աջակցում է նրան, քանզի կարևորը Մոսկվայի դեմ կռիվ տալն է, այլ ոչ թե մարդկային կյանքը։

Վերադառնալով Սաակաշվիլու թեմային նկատենք, որ նրա առաքելությունն իրոք ավարտվեց՝ չիրագործված։ Հիմա նա արդեն անելիք չունի։ Ինքը եկել էր, որպեսզի թնդանոթի միս սարքի վրացիներին։ Չստացվեց։ Արդեն անելիք չունի։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանը 2018–ից սկսած ամեն ինչ արեց, որպեսզի հայերը դառնան թնդանոթի միս և ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան մտնի մեր տարածաշրջան։ Նա ՀԱՊԿ–ի դեմ արշավ սկսեց՝ շինծու քրեական մեղադրանք առաջադրելով այդ կառույցի գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ, ինտենսիվորեն հակառուսական քարոզ տարավ, փակուղի մտցրեց Ղարաբաղյան բանակցությունները, պատերազմ ու պարտություն բերեց։

Հիմա Նիկոլը թուրք–ադրբեջանական օրակարգն է սպասարկում։ Նա սաակաշվիլիություն է անում հայկական կողմից։ Դրա համար էլ դրսից չնկատելու են տալիս նրա ապօրինությունները, մինչդեռ նախկինում հետույքները կպատռեին մարդու իրավունքների պաշտպանության թեմայով։

Այս խորագրի վերջին նյութերը