Տնտեսական

09.09.2021 09:38


Բանջարեղենը թանկացել է ավելի քան 66 տոկոսով. ո՞ր մթերքների գինն է փոխվել վերջին տարում․ ինֆոգրաֆիկա

Բանջարեղենը թանկացել է ավելի քան 66 տոկոսով. ո՞ր մթերքների գինն է փոխվել վերջին տարում․ ինֆոգրաֆիկա

Հայաստանում սննդամթերքի գները վերջին ամսվա ընթացքում միջինում աճել են 0.6%-ով: Սա դեռ մեծ բան չի թվում, բայց մեկ տարվա գնային տարբերությունը՝ 8,8%, մտածելու տեղիք է տալիս։

2020 թվականի օգոստոսի համեմատ այս օգոստոսին բանջարեղենի գները բարձրացել են 66.4%-ով, շաքարավազինըը` 36.2%-ից ավելի, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ թանկացել են 12.2%-ով: Միայն մրգի գներն են նվազել վերջին տարում,՝ մոտ 9%-ով:

Շաքարավազի և կարագի գներն աճել են` անկախ հայաստանյան իրողությունից։ Շաքարավազի գները աճել են Բրազիլիայում վատ բերքի պատճառով, բուսական յուղը թանկացել է միջազգային շուկայում բերքի նվազման վախի հետևանքով, իսկ կարագը՝ Արևելյան Ասիայում պահանջարկի ավելացման պատճառով։

Զգալիորեն աճել են նաև մսի գները` շուրջ 10%–ով: Թեև տավարի մսի գները ժամանակավորապես մնում են համեմատաբար ցածր` նախորդ տարեվերջին Լեռնային Ղարաբաղից խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման շնորհիվ, սակայն գներն աճում են մսի այլ տեսակների՝ մասնավորապես հավի և խոզի համար։

Հայաստանում բանջարեղենի և կաթնամթերքի գները բարձրացել են տեղի չոր եղանակի պատճառով, որն ազդել է ինչպես բերքի, այնպես էլ արոտավայրերում խոտի քանակի վրա: Ձվի գներն էլ բարձրացել են վերարտադրողական հավերի առաքման հետ կապված խնդիրների պատճառով. հավերի միայն մի փոքր մասն է բուծվում Հայաստանում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

28919441

Այս խորագրի վերջին նյութերը