«Եթե մեր հարցին լուծում չտան, ժողովուրդը նորից ճանապարհը կփակի»․ խաղողագործներն ահազանգում են
Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի խաղողագործներն իրենց դժգոհությունն են բարձրացնում՝ խաղող մթերող գործարաններն արհեստականորեն խաղողի գինն իջեցնում են։ Իրենց բողոքը լսելի դարձնելու համար գյուղացիները երեկ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին։
«Անցած տարի մեր սև խաղողը մթերել են 170 դրամով, սպիտակը՝ 140 դրամով, բայց այս տարի չեն ընդունում։ Հիմա մենք դուրս ենք մնացել, պատճառաբանում են՝ տեղ չունենք, փող չունենք։ Այն գործարաններն էլ, որոնք մթերում են, չերեզչուր էժան առաջարկություն են անում, խաղողի ինքնարժեքը 110-120 դրամ է նստում գյուղացու վրա, իրենք ընդունում են 115 դրամ։ Այսինքն՝ էշ առնել, էշ ծախել․․․ Ձեռ են առնում մարդկանց, կա՛մ չեն ընդունում, կա՛մ էժանով են ընդունում, փողն էլ 270 օրվա մեջ են տալիս։ Գրում են՝ 270 օրվա ընթացքում, բայց այնպես չի, որ այդ 270 օրվա ընթացքում են վճարում, սա առաջին տարին չէ, մինչև 270 օրը չի լրանում՝ փողը չեն տալիս»,- ասաց Արագածոտն գյուղի խաղողագործներից Կարապետը։
Նրա խոսքով՝ երեկ, երբ ամբողջ գյուղով ճանապարհը փակել էին, իրենց հետ հանդիպել է Արագածոտնի փոխմարզպետը, հեռախոսազրույց են ունեցել նաև Էկոնոմիկայի նախարարի հետ, վերջինս խոստացել է հարցին լուծում տալ, իրենք էլ առայժմ սպասում են․
«Տեսնենք, թե նախարարությունն ինչ կորոշի, ինչ կանի, ըստ այդմ կշարժվենք։ Մարդիկ վարկերի տակ են, երեխեքի մի մասն առանց նոր շոր, նոր կոշիկ՝ դպրոց են գնացել, ամեն ինչ թանկանում է, խաղողն էժանանում է։ Եթե մեր հարցին լուծում չտան, ժողովուրդը նորից դուրս է գալու ճանապարհը փակի»։
Արագածոտն համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակիչների մեծ մասը հենց խաղողագործությամբ են զբաղվում։ Գործարանն էլ, որ խաղողագործների հետ պայմանագիր է կնքել, գինը նշել է 110-135 դրամ, և հիմա առիթից օգտվելով՝ 115 դրամով է մթերում։
«Երեկ եղանք փոխմարզպետի մոտ, զանգեց Էկոնոմիկայի նախարարին, քննարկեցին, ասացին՝ կարող ենք միջամտել, որ գումարները շուտ բաց թողնեն, 270 օր չսպասեք, իսկ խաղողի մթերման գնի հետ կապված ասացին՝ դա գործարաններն են որոշում»,- ասաց Արագածոտնի համայնքապետը, ապա հավելեց, որ միայն իրենց գյուղում մոտ 500 տոննա խաղողի բերք կա։

Աղբյուրը՝ 168 ժամ