Մեկնաբանություն

23.02.2021 11:30


Նիկոլի հենարանները՝ Ադրբեջան և ոստիկանություն

Նիկոլի հենարանները՝ Ադրբեջան և ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանը անում է այն, ինչը քննադատում էր։

Ճղճղան ընդդիմադիր աշխատելու տարիներին նա բոլոր տիպի իշխանություններին մեղադրում էր աթոռից կառչած մնալու համար։ Հիմա ինքն է կառչած աթոռից։ Ատամներով։ Եվ դա այն դեպքում, երբ ի տարբերություն բոլոր տիպի իշխանությունների, ինքը Արցախի պետականությունն է կործանել, հազարավոր զոհերի պատճառ դարձել, տասնյակ հազարավորներին անտուն թողել, Հայաստանի սահմանները փոքրացրել, մեր երկիրը դարձրել պայմանական պետություն։

Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, քանզի վախենում է։ Ֆիզիկապես է վախենում։ Գիտի, որ կա՛մ դատվելու է, կա՛մ ոտատակ հայտնվի։

Ինքը հիմա երկու բան է անում՝ բավարարում է Ադրբեջանի ժողովրդին ու ֆինանսավորում ոստիկանությանը։ Երկուսն էլ անում է, որ մնա աթոռին։

Ադրբեջանի մասով ամեն ինչ պարզ է։ Բաքվից ամեն կերպ օգնում են Նիկոլին, որ մնա ու բավարարի իրենց։ Ինչ մնում է ոստիկանությանը, ապա այն վերածվում է յենիչերիական կառույցի։

Նիկոլն Ադրբեջանի հետ հարաբերություններում կիրառած մոդելը կիրառում է նաև ոստիկանության հետ հարաբերություններում։

Ալիևի հետ բանակցում էր «Փող՝ Արցախի դիմաց» բանաձևով։ Ոստիկանության հետ լեզու է գտել «Փող՝ իր իշխանության պահպանության դիմաց» բանաձևով։ Երկու դեպքում էլ հարաբերության հիմքում փողն է։ Ադրբեջանի մասով շրջանառվում է 5 միլիարդ դոլարի պատմությունը։ Ոստիկանությունն անհամեմատ էժան է նստել Նիկոլի վրա։

Սա նշանակում է, որ մենք գործ չունենք դասական քաղաքական պայքարի հետ։ Նիկոլին ծառայողները հանցակիցներ են, որոնք չեն տարբերվում թուրք–ադրբեջանական օկուպանտներից։ Նիկոլի հեռացման պայքարն, ըստ այդմ, իր բնույթով ազգային–ազատագրական է։ Թե ինչով կավարտվի այս պայքարը, կախված է յուրաքանչյուրիցս։ Նժարին պետության լինել–չլինելու հարցն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը