Մեկնաբանություն

30.11.2020 14:58


Նիկոլէկոնոմիկայի նախարարը

Նիկոլէկոնոմիկայի նախարարը

Երբ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հ1–ի եթերում հայտարարեց, որ ինքը հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ է ապահովելու և եթե դա չանի, ապա իրեն չի ներելու, միանգամից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գտել է իր սրտի նախարարին՝ գավառական նյուվասյուկիստին, իսկ նորանշանակն էլ գտել է հերթական ժուլիկությամբ զբաղվելու հնարավորություն։

Նիկոլին հիմա Վահանի նման սուտասաններ են պետք։ Հեքիաթասացներ, որոնք «այթի» բառն օգտագործելով պետք է փորձեն հերթական «լապշան» կախեն «հպարտ» քաղաքացիների երկար ականջներից։

Նիկոլը ժամանակ է ձգում։ Ինքը կառչած է աթոռից, քանզի վախենում է, որ կարող է կրկնել իր նման ղեկավարների ճակատագիրը։ Բայց դե՝ ուզի–չուզի պետք է հեռանա։

Ինչ մնում է բիզնեսմեն–նախարարին, ապա սա, ինչպես վերևում նշեցինք, ժուլիկություն անելու հերթական հնարավորությունն է ստացել։ Այս անգամ իր օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։

Նիկոլին քծնած, հետո Նիկոլից թռած ու մի քանի օր առաջ Նիկոլին «տռաս» հանած, իսկ նախարար դառնալուց հետո Նիկոլին քծնող Վահանը գործարար շրջանակներում հայտնի է որպես «քցող» ու սուտասան։ Ասել է թե՝ նա Նիկոլի տեսակից է։

Ըստ տարածված տեղեկությունների՝ տարած ու հետ բերած Վահանը «Սթար» սուպերմարկետի մենեջեր եղած ժամանակ տարբեր արտադրողներից մեծ քանակի ապրանքի մատակարարում է խնդրել՝ շատ լավ իմանալով, որ «Սթարը» վճարունակ չէ։ Արդյունքում՝ ապրանքների մատակարարները «քցվել» են ու Վահանը նրանց մեծ փողեր է պարտք։

Երբ սույն տարած–հետ բերածը «Սթարից» հետո հայտնվել է «Կրպակ» խանութների ցանցում, հսկայական թվով կազմակերպություններ «Կրպակին» ապրանք չեն մատակարարել՝ պայմանավորված Վահանի գործոնով։

Մի խոսքով, ինչպես որ Նիկոլն էր լրատվական դաշտում հայտնի որպես սուտասան, «քցող» և մուտիլովչիկ, նույնպիսի իմիջ գործարար աշխարհում ունի Վահան Քերոբյանը։ Եթե այս ամենին գումարում ենք նաև այն, որ Վահանը մտածողությամբ քիրվայական է ու երազում է, թե երբ են ադրբեջանցիները հայտնվելու հայկական շուկայում, ապա վերջնականապես հասականալի է դառնում, թե ինչու Նիկոլը դրական որակումներ չէր խնայում Ալիևի հասցեին և ինչպես էր ուզում բավարարել Ադրբեջանի ժողովրդին։ Նա «էն գլխից» եկել էր քիրվայական ծրագրով։ Ու քանի Նիկոլը մնա վարչապետի աթոռին, այնքան Ադրբեջանի ժողովուրդն ավելի է բավարարվելու։ Նրան հեռացնելը, հետևաբար, դառնում է անվտանգության ու արժանապատվության խնդիր։

Նիկոլը պետք է գնա, որպեսզի Հայաստանը որպես պետություն մնալու շանս ստանա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը