Քաղաքական

07.10.2020 21:20


Հակառակորդը թիրախավորում է Շուշին, Ստեփանակերտը և Հադրութը

Հակառակորդը թիրախավորում է Շուշին, Ստեփանակերտը և Հադրութը

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են Շուշին և Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Տագնապը շարունակվում է: Մոտ 5 րոպե առաջ իրար հետևից էլի հրթիկառոծման ձայներ լսեցինք: Բարեբախտաբար, քաղաքում դեռ հոսանք կա, բայց չի բացառվում, որ վայրկյաններ անց չլինի: Հիմա ապաստարաններում ենք, դրսում որևէ մեկը չկա: Հենց տագնապի ձայնը միանում է, բոլորը մտնում են ապաստարան, դրանից հետո ենք փորձում դուրս գալ, հասկանալ, թե ինչ վնաս է կրել քաղաքը: Այսօր ամբողջ օրը տագնապը, գրեթե, չի լռել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

Թիրախավորում են Հադրութ քաղաքը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը