Քաղաքական

07.10.2020 19:32


ՊԲ-ն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը. փրկվել են օրեր առաջ անտառում թաքնված 19 հայ զինծառայողները

ՊԲ-ն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը. փրկվել են օրեր առաջ անտառում թաքնված 19 հայ զինծառայողները

Արցախի Պաշտպանության բանակը փայլուն գործողությամբ ազատագրել է կորցրած դիրքերից մեկը, ինչպես նաև փրկել օրեր առաջ թշնամուն դիմագրաված և, նահանջելու փոխարեն, մոտակա անտառում թաքնված 19 հայ զինծառայողի կյանքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Սիրելի ՛ հայրենակիցներ, Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը»,-գրել է Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելել է, որ այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ, արագ նահանջել է:

«Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք Աստծո զորությանը»,-եզրափակել է նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը