Քաղաքական

04.10.2020 21:00


Թշնամին այսօր ունեցել է կենդանի ուժի 400 կորուստ․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (տեսանյութ)

Թշնամին այսօր ունեցել է կենդանի ուժի 400 կորուստ․ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին, ժամը 21:00-ի դրությամբ` հայկական կողմն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացրել է Ադրբեջանի 400 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը 21:00-ի ամփոփված տվյալների համաձայն` այսօր ունեցել է 400 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ, 700 վիրավոր: Հակառակորդն ունեցել է նաև 13 միավոր զրահատեխնիկայի, 3 ինքնաթիռի, 1 ԱԹՍ-ի կորուստ»,-ասաց Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը