Լրահոս

10.04.2020 15:25


Քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը․ Սիսակ Գաբրիելյան

Քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը․ Սիսակ Գաբրիելյան

Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը, ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը, և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ», - ասաց նա։

Վերջինս նկատեց, որ սահմանափակումներով պայմանավորված՝ ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային անհրաժեշտթյան համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը․

«Որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում», - հանձնաժողովի նիստում «Դեղերի մասին» օրենքում լարցումներ և փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց Գաբրիելյանը։

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 16-ից ապրիլի 14-ը։ Մարտի 24-ից սահմանափակվել է ազատ տեղաշարժը: Մարտի 31-ից առնվազն տասը օրով երկարացվել են խստացված սահմանափակումները։ Ապրիլի 1-12-ը դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի և տաքսիների։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը