Լրահոս

27.01.2020 11:20


Լոռու մարզում բախվել են Wolksvagen-ը, ВАЗ-2115-ը և Opel-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են Wolksvagen-ը, ВАЗ-2115-ը և Opel-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Wolksvagen մակնիշի 35 ZZ 192 համարանիշի, ВАЗ-2115 մակնիշի 35 DV 866 համարանիշի և Opel մակնիշի 36 LZ 027 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-2115-ն ու Wolksvagen մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, իսկ Opel-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով Opel-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը