Լրահոս

22.01.2020 12:50


Կոտայքի մարզում 40–ամյա վարորդը ВАЗ 21174-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 40–ամյա վարորդը ВАЗ 21174-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Ռուբեն Պ.-ն իր վարած ВАЗ 21174 մակնիշի 35 QV 508 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում:

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Պ.-ն և ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արմեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվել ձորից և տեղափոխվել անվտանգ վայր:

Մանրամասները Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը