Լրահոս

20.01.2020 11:20


Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել» և «ԳԱԶ 322132» մանկիշի ավտոմեքենաները, Գազելն էլ բախվել է բեռնատար բենզատարին․ բեռնատարը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել» և «ԳԱԶ 322132» մանկիշի ավտոմեքենաները, Գազելն էլ բախվել է բեռնատար բենզատարին․ բեռնատարը կողաշրջվել է․ կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ Ուջան գյուղի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 322132» մակնիշի 36 MQ 338 համարանիշի և Երևան-Արթիկ թիվ 360 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1999 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ «Գազելը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված վիճակում գտնվող բենզատար բեռնատար ավտոմեքենային, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը