Լրահոս

17.01.2020 13:13


Կոտայքի մարզում 19-ամյա ժամկետային զինծառայողը ճանապարհը ձնից չմաքրելու պատճառով Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Կոտայքի մարզում 19-ամյա ժամկետային զինծառայողը ճանապարհը ձնից չմաքրելու պատճառով Mitsubishi-ով գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Դավիթ Արզումանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 31 OՏ 065 համարանիշի ավտոմեքնայով Հրազդան քաղաքի Հայ-ֆիդայիններ փողոցի վրա՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Դ. Աևզումանյանը, նրա ուղևորներ, հասակակիցներ ու համաքաղաքացիներ Վարազդատ Մխիթարյանը և Վանիկ Մխիթարյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Արզումանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը