Աշխարհ

27.12.2019 12:10


Ավիավթար Ալմաթիում. կա 14 զոհ, 35 վիրավոր (տեսանյութ)

Ավիավթար Ալմաթիում. կա 14 զոհ, 35 վիրավոր (տեսանյութ)

Ղազախստանի խոշորագույն Ալմաթի քաղաքում ինքնաթիռի կործանման հետևանքով կա 14 զոհ, 35 վիրավոր։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքապետարանին։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներից 9-ը երեխաներ են։ Վիրավորների մեծ մասի վիճակը ծանր է։

Ինքնաթիռում եղել է 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Bek Air ավիաընկերության՝ Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրանալիս, օդանավակայանի տարածքից դուրս, կորցրել է բարձրությունն ու հարվածել բետոնե պատնեշի, որից հետո բախվել երկհարկանի շինության։

Դեպքի մանրամասն հանգամանքները պարզվում են:

Մինչև հանգամանքների պարզ դառնալը, այս ավիաընկերության գործունեությունը կդադարեցվի:

Աղբյուրը՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը