Աշխարհ

25.12.2019 19:40


Թեյլոր Սվիֆթը ցուցադրել է, թե ինչպես Է մեկ օրում ստեղծել ու ձայնագրել Սուրբ Ծնունդին նվիրված երգը (տեսանյութ)

Թեյլոր Սվիֆթը ցուցադրել է, թե ինչպես Է մեկ օրում ստեղծել ու ձայնագրել Սուրբ Ծնունդին նվիրված երգը (տեսանյութ)
Թեյլոր Սվիֆթը տեսանյութում ցուցադրել Է, որ իրեն մեկ օրը բավականացրել Է, որպեսզի նոր երգ ձայնագրի եւ թողարկի Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Կոմպոզիցիան կոչվում Է Christmas Tree Farm («Սուրբծննդյան եղեւնիների տնկարան»). երգչուհին այն ներկայացրել Է դեկտեմբերի 5-ին: Շաբաթվա սկզբին երգչուհին Ցանցում զետեղել Է մի տեսանյութ, որում երկրպագուներին ցուցադրել Է պրոդյուսեր Ջիմմի Նեյփսի հետ թրեքի ստեղծման գործընթացը:
Հոլովակի սկզբում հենց նոր արթնացած Սվիֆթը պատմում Է այն մասին, թե ինչպես Է ծնվել այդ երգը գրելու գաղափարը, հաջորդ հատվածում նա ցույց Է տալիս, թե ինչպես Է ընտրում դրա երաժշտությունը, այնուհետեւ մաքրագրությունն արդեն կատարում Է դաշնամուրի վրա:
Այնուհետեւ պրոդյուսերի հետ նրանք ընտրում են վերադաշնակումն ու ռիթմը եւ ձայնագրում՝ Սվիֆթը՝ միկրոֆոնի մոտ՝ ականջակալներով, իսկ Նեյփսը՝ դաշնամուրի առջեւ: Հինգ օր անց Սվիֆթն արդեն կոմպոզիցիան զետեղել Է Ցանցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը