Աշխարհ

23.12.2019 21:13


Կինը նախկին ամուսնուն աննկատ հետևել Է խաղալիքի միջոցով

Կինը նախկին ամուսնուն աննկատ հետևել Է խաղալիքի միջոցով

ԱՄՆ-ի Հաքեթսթաուն քաղաքում (Նյու Ջերսիի նահանգ), կինն աննկատ հետեւել Է նախկին ամուսնուն թավշե խաղալիքի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

33-ամյա Հիզեր Բեմֆորդը երեխային նախկին ամուսնու՝ Դոմինիկի մոտ Է ուղարկել Միննի Մաուսի տեսքով խաղալիքով, որի մեջ թաքցրել Է ձայնագրիչ սարքը: Ամերիկացին հասկացել Է, որ իրեն հետեւում են, երբ սեղմել Է տիկնիկը եւ հանկարծ լսել իր ձայնը: Դեկտեմբերի 15-ի երեկոյան նա դիմել Է ոստիկանություն:

Չորս օր անց Բեմֆորդին ձերբակալել են եւ մեղադրել Դոմինիկին գաղտնալսելու եւ հետապնդելու մեջ: Թե որքան երկար Է նա հետեւել նախկին սիրեցյալին, չի պարզվել: Գործով հետաքննություն Է ընթանում:

Այս խորագրի վերջին նյութերը