Աշխարհ

23.12.2019 16:40


Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

Գիտնականները մարդկության ինտելեկտի աղետալի անկում են կանխատեսել

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ մթնոլորոտում ածխաթթվական գազի պարունակության բարձրացումը կարող Է աղետալիորեն ազդել մարդկանց իտելեկտուալ ունակությունների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես Է ածխածնի երկօքսիդի մակարդակի բաձրացումն ազդում երեխաների ուսուցանելիության վրա: Նախորդ գիտափորձերը ցույց են տվել, որ գազի բարձր պարունակությունն իրոք ներգործում Է մտավոր ունակությունների վրա, սակայն խնդիրը հեշտությամբ լուծվում Է՝ օդափոխելով սենյակը: Միեւնույն ժամանակ անհայտ Էր այն ազդեցությունը, որը գործում Է մեծ քանակությամբ ածխաթթվական գազ պարունակող թարմ օդը:

Մասնագետներն ուսումնասիրել են երկու սցենար: Առաջինում մարդկությունը նավազեցնում Է մթնոլորտ արտանետվող ածխաթթվական գազի քանակը, երկրորդում արտանետումները մնում են նախկին մակարդակի վրա: Պարզվել Է, որ աշակերտների կոգնիտիվ ունակությունները նվազում են ցանկացած դեպքում: Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ լավագույն տարբերակով մինչեւ 2100 թվականն ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս, վատագույն տարբերակով՝ 50 տոկոս:

Այս խորագրի վերջին նյութերը